Հազարավոր առիթ ենք ունեցել համոզվելու, որ մեր հերոսացած քաջորդիները բացառիկ հայրենասիրական ոգի են ունեցել և սահմանին կանգնած են եղել բնօրրանը պաշտպանելու մեծ պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ ու գիտակցված։
Այս մասին ևս մեկ անգամ համոզվում ենք, երբ ծանոթանում ենք հերոսացած տղաներից մեկի՝ Հայկ Մկրտչյանի նամակագրությանն իր մայրիկի հետ։
Հայկը մայրիկի հետ նամակագրական ուշագրավ կապ է պահել ամռանը Տավուշում կատարված դեպքերի ժամանակ։
Իր մայրիկի հարցին, թե ինքը որտեղ կցանկանար ապրել, Հայկը միանշանակ ու առանց երկմտելու պատասխանել է, որ այստեղ՝ Հայաստանում, ապա ավելացրել, որ ինքը պայքարել է հենց Հայաստանում ապրելու համար։
Հետո Հայկը նաև գրել է, որ նա այդ որոշմանն է հանգել այն ամենից հետո, ինչի միջով անցել է ամռան այդ օրերի ընթացքում։
Նամակից նաև ակնհայտ է դառնում, որ Հայկը որոշել է հետագայում ինչ-որ բան պատահելու դեպքում անպայման վերադառնալ դիրքեր։