Այսօր հերոսացած Ա. Ղուլյանի հիշատակի օրն է: Օրվա խորհրդին ընդառաջ՝ նրա շիրմաքարին այցելության է գնացել Արցախի նախագահը՝ Ա. Հարությունյանը: Նա իր այցելության տպավորությունները հանրայնացրել է սոցցանցային իր հարթակում:
Հերոսը ծնվել է Բաքվում, ապա փոխադրվել Արցախ: Հերոսի հերոսությունների մասին գիտեն բոլորը, իսկ նրա գործունեության կարևորության մասին գրվել են բազմաթիվ գործեր:
Ա. Հարությունյանը պատմում է, որ իր և Աշոտի վերջին հանդիպումը եղել է հերոսի զոհվելուց ժամեր առաջ՝ Չլդրանում: Նրանք հանդիպել են Ֆելիքս Գզողյանի ներկայությամբ, որից հետո լսել են նրա մահվան բոթը, որը ցնցել է բոլորին:
Ա. Հարությունյանը Բեկորի շիրմաքարին այցի գնալիս նաև հաճելի հանդիպում է ունեցել հերոսի գեղեցիկ ընտանիքի անդամների հետ: Հերոսը երեք որդիների հայր էր:
Նահագահը մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ է արձանագրում այն կարևոր փաստը, որ Հերոս պապի թոռները մեծանում են Բեկորի ու մեր հազարավոր հայորդիների կյանքի գնով սրբացրած հայրենի հողում: