Հիանալի լուր՝ բոլոր զինծառայողների համար։ Գործի է դրվում հիփոթեքային նոր ծրագիրը։ Այսպես, սպաների ու ենթասպաների պայմանագրային զինվորները հիփոթեքում աջակցություն կստանան։ Ծրագրի մասնակից զինվորները կկարողանան ավելի մատչելի վարկ ստանալ՝ մինչև քսանհինգ միլիոն վեց հարյուր հազար դրամի չափով։ Այն կտրվի քսան տարով՝ սկսած տասը տոկոս կանխավճարից։
Որպես պետական աջակցություն՝ տարեկան անվանական տոկոսադրույքի երեք տոկոսը պետության կողմից կսուբսիդավորվի, ինչպես նաև կտրամադրվի մինչև երկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար դրամի չափով կանխավճարի աջակցություն, որը պետք է կազմի ձեռքբերվող գույքի արժեքի տասը տոկոսի չափով։
Կարևոր է իմանալ՝ հիփոթեքները կարող են տրամադրվել և՛ նոր, և՛ երկրորդային բնակարանների շարքից։ Բացի այդ, եթե բնակարանն առաջնային շուկայից գնվի, վճարված եկամտահարկը կարող է վերադարձվել տոկոսի աջակցության չափով։
Սա իրապես հիանալի նորություն է բոլոր զինվորների համար, քանզի շատերը կկարողանան սեփական օջախն ստեղծել իրենց նոր տան մեջ։