Հիանալի լուր՝ գյուղացիների համար

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հիանալի լուր ունի գյուղացիների համար։ Հատուկ ծրագիր է մշակվել, որն աջակցելու է աշնանային ցորենի արտադրությանը։ Ծրագրով սերմերի համար գյուղացիները մասնակի գնային սուբսիդավորում կամ փոխհատուցում կստանան։

Ծրագրից կարող են օգտվել Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Սյունիքի և Կոտայքի մարզերի գյուղացիները, որոնք ունեն երկուսից քսան հեկտար ցանքի համար նախատեսված մշակահող։

Սուբսիդավորվող սերմերի հանրագումարը չպետք է յոթ հազար կգ-ից ավել լինի։ Նաև այդ սերմերով հարկ է ցանքը կատարել մինչև այս տարվա նոյեմբերի մեկը։

Մեկ կիլոգրամ սերմի համար սուբսիդիան կամ փոխհատուցումը յոթանասուն դրամ է։ Գյուղացին նաև կարող է իր մոտ եղած կան ինքնուրույն ներկրված սերմը ցանել և այդ գումարի չափով փոխհատուցում ստանալ՝ ծրագրին մասնակցելու համար։

Նախարարությունը նաև գյուղացիների համար ցանքի շուրջ խորհրդատվություն է կատարելու։ Սերմերը կվաճառվեն հուլիսի քսանյոթից հոկտեմբերի տասնհինգը։

Понравилась статья? Поделиться с друзьями: