Հիանում եմ այն նշանակալի փոփոխություններով, որոնք այսօր տեղի են ունենում զինված ուժերում. Տարոն Չախոյան

Իր հերթական հրապարակման մեջ Տ. Չախոյանն իր հիացմուքն է արտահայտել ներկայումս ընթացող այն փոփոխությունների առիթով, որոնք կատարվում են այս օրերին մեր պաշտպանական ոլորտում: Բլոգերի համար կարևոր է ոչ միայն սննդի որակի բարձրացումը, այլ փոփոխությունների ամբողջ համալիրը:

Նա նշում է այն բոլոր նորամուծությունները, որ բացի սննդակարգի բարձրացումից ներմուծվել է զինված ուժերում: Բլոգերը կարևորում է տեխնիկական միջոցների արդիականացումը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման կամ արտադրման գործընթացները, հագուստի ու հիգիենայի մատակարարման որակի բարձրացումը:

Տ. Չախոյանը նշում է, որ այս ամենը զգալիորեն բարձրացրել է զինծառայողների մարտունակության մակարդակը, նպաստել է զինվորների նոր նվաճումներ գրանցելուն: Գրառման հեղինակը որպես հիմնավորում է բերում ամռանը տավոշյան դեպքերի ընթացքը:

Նա նշում է, որ զինծառայողները զգում են, թե պետությունն ինչպես է իրեն որպես իր զավակի վերաբերվում ու զավակի պես հոգ տանում:

Տ. Չախոյանը համարում է, որ կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկրում ամենից մեծ հետհեղափոխական նվաճումը հենց այն մտածողությունն է, որ ունի զինվորն այսօր:

Հիանում եմ այն նշանակալի փոփոխություններըով, որոնք այսօր տեղի են ունենում զինված ուժերում։Ընդ որում, փոփոխություններ…

Опубликовано Тароном Чахояном Воскресенье, 30 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: