Հիմա ասում են մենք բանակցային անհաջողություններ ենք ունեցել, հիմա ո՞վ կարող է ասել 95թվականից հետո հաջողություն եղե՞լ է։

Ն․Փ․ հայտնի ձայնագրություն էր հրապարակվել վեց միլիարդի ու ընդդիմությունը մեծ արշավ էր դրա վրա կազմակերպել։ Մի գյուղացի ջախջախեց էդ քարոզչությամբ, ասաց․ 6մլրդ կար բանակի վրա դնեիք, ինչի՞ էիք առևտուր անում։ Ես ասում եմ ես եմ մեղավոր, բայց ես թիվ մեկը չեմ։

Հիմա ասում են մենք բանակցային անհաջողություններ ենք ունեցել, հիմա ո՞վ կարող է ասել 95թվականից հետո հաջողություն եղե՞լ է։ Էդ ռետինը ձգվել ու ձգվել է։ Բանակցայինը տարվել է էնպես, որ 7շրջանը մերը չէ ու Արցախն էլ Հայաստան չէ։ Բա էդ շարժու՞մը ինչ համար էր։ 1988ին սկսել է շարժումը կոնկրետ բովանդակությամբ, զինադադարից հետո սկսել է բանակցությունը։

Տրամաբանությունը հետևյալն է, ինչի համար ենք գնացել բանակցության, ժամանակ ձգելու՞։ Ինչքան կարելի է ձգել էդ ռետինե ժամանակը։

Դիվանագիտական հաջողությունը ձգե՞լն է։ Էդ պարզ պատճառ ունի։ Ադրբեջանը զենք զինամթերք էր ձեռք բերում, իսկ մենք  էստեղ դղյակներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: