Հիմա ընտրությունը էսպես է, պիտի ընտրենք զզվելիի ու ավելի զզվելիի մեջ․ տեսանյութ

Սերգեյը ձայնագրել է հոլովակ, որտեղ խոստովանում է, որ սիրտ չկա հումորային բան անի ու որոշել է ներկայանալ առավել լուրջ քան երբևէ։ Սերգեյին անհանգստացնում է այն, որ վատ մթնոլորտ են սկսել։ Նախկիններ՝ դուք նողկալի եք, որ փչացրեցիք իմ երկիրը սկզբից վերջ։

Դուք ստեղծեցիք փողի կայսրություն, դուք առնում էիք մեզ։ Շատերը փչացած գնացին էստեղից։ Ամենավատը էն է, որ սրանք երկարացնում են կյանքը Նիկոլ Փաշինյանի։ Հիմա ընտրությունը էսպես է, պիտի ընտրենք զզվելիի ու ավելի զզվելիի մեջ։ Աղբով եք ամենը լցրել ու ստեղծվել է էս վիճակը։ Դուք չունեք օրակարգ, դուք մենակ խոսում եք։

Քոչարյանը ասում է ես լինեի՝ կռիվ չէր լինի։ Է լինեիր, էնքան լավը լինեիր, ուզեինք մնայինք։ Կամ Սերժն ասում է ես ասել էի պիտի տայի։

Այո, Նիկոլը ձեր պրոյեկտն է, նենց եք արել, որ եկել եկել հասել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: