Հիմա ո՞նց ապրեմ, խեղդվում եմ արդեն․ Լուսինե Կիրակոսյանի ողբերգությունը՝ լացի ու ծիծաղի արանքում

Սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանն իրեն միայնակ ու մոռացված է զգում։ Նրան շրջապատում է ամենից հավատարիմ կենդանիները՝ շները, որոնց ամեն օր կերակրում է դերասանուհին։

Իր ապրումների, հույզերի մասին դերասանուհին երկար լռությունից հետո որոշել է պատմել։ Նա մեծ ցավով է փաստում, որ այն մարդկանցիցի շատերը, ովքեր ժամանակին իր տանը եղել են, իր հետ մտերիմ են եղել, այժմ մոռացել են իրեն։

Հանդիսանալով ժպիտի, կենսախնդության և հումորի խորհրդանիշ արտիստուհիներից մեկը՝ Լուսինե Կիրակոսյանն այսօր իերն ամենից տխուր մարդն է համարում՝ հիշելով Պերճ Զեյթունցյանի «Տուր մարդիկ» ստեղծագործության մեջ իր խաղացած դերը։

Լուսինե Կիրակոսյանը մեծ դժվարությամբ է կարողանում հոգալ իր կենցաղային հոգսերը, քանի որ չունի ոչ մի օգնող։ Ամեն դեպքում նա իր ունեցած գումարի մեծ մասը ծախսում է կենդանիներին կերակրելու համար։

Լուսինեն ունի նաև առողջական խնդիրներ։ Նրան անհրաժեշտ է վիրահատություն։ Լուսինե Կիրակոսյանի անկեղծ զրույցը ներկայացնող տեսանյութը ներկայացնում ենք կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: