«Հիմա որ ասում են ռուսը էկավ փրկեց․․․ի՞նչը ռուսը էկավ փրկեց․․․»․ Շանթ Հարությունյանը Շուշիի հանձնման իրական պատճառի մասին․ տեսանյութ

Քաղաքական և հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը խոսելով ռուս-հայկական հարաբերությունների, Արցախի ներկայիս իրավիճակի և, առհասարակ, Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած դերի մասին՝ վստահաբար նշել է, որ Շուշին հանձնվել է և այն հանձնել է ռուսը։

Հարությունյանի խոսքով Ռուսաստանն այն նպատակային հանձնեց։

Պնդում է, որ քաղաքական գործիչները, զինվորականները, հասարակությունը չեն հասկանում, որ խաղաղապահ զորքերը նախատեսված չեն  տարածքների բաժանման համար, այլ էթնիկ անվտանգությունը ապահովելու համար։ Իսկ եթե գործիչների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են, ուղղակի չեն խոստովանում։

Ռուսաստանին խիստ անհրաժեշտ էր, որպեսզի տարածքում մեկտեղ բնակություն հաստատեն տարբեր ազգեր, որպեսզի էթնիկ անվտանգության պահպանման պատրվակով կարողանա խաղաղապահ զորքեր տեղակայի տարածքում և տարածաշրջանում առավելություն ձեռք բերի։

«Հիմա որ ասում են ռուսը էկավ փրկեց․․․ի՞նչը ռուսը էկավ փրկեց․ ռուսը նպատակյաին Շուշին հանձնեց»,- նշում է Շանթ Հարությունյանը։ Ռուսները Թուրքիայի հետ համաձայնեցրել էին այս պատերազմը։  Մանրամասները՝ կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: