Հիմա չի կարելի գնալ Հայաստանից, պետք է հակառակը` գալ

Տնտեսագետ Արթուր Եղիազարյան․ հիմա չի կարելի գնալ էստեղից, պետք է հակառակը` գալ։ Յուրաքանչյուրի համար Հայաստանն ընտիրագույն տեղ է ամեն առումով։ Տնտեսության առումով էլ կարելի է լիքը բան սկսել։ Զարգանալու պոտենցիալները մեծ են։

Էստեղ զարգացած չենք ու հենց դրա համար պոտենցիալը շատ է։ Մեր ընդհանուր որակի նշաձողը ցածր է դրված, սա պրոբլեմատիկ է։ Կոնտրաստը ահռլեի է այլ երկրների հետ, բայց կարող ենք նշաձողը բարձրացնել։ Անլուծելի որևէ խնդիր չի կարող ինել, երբ ուզում ես։ Բայց նաև համակարգային են լուծումները անհրաժեշտ։

Հայրենադարձությունը պիտի խթանվի ամեն կերպ։ Եթե նորից արտագաղթի ճամփեն բռնենք, շատ խայտառակ բան կլինի։ Մենք թռիչքային պիտի զարգանանք։ Խոսենք արտագաղթի մասին նույնիսկ կործանարար է։

Մեկը ուզում է գնալ, աղմուկ է սարքում, որ բոլորն են ուզում, տագնապ պետք չէ։  Էստեղ կյանքը շարունակվելու է ավելի արթուն ձևով, գիտակցելու ենք ինչ նպատակներ ունենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: