Եգչուհի Լիլիթ Կարապետյանը շնորհավորական հրապարակում է հACանրայնացրել իր սոցցանցային էջում: Նա շնորհավորել է իր գործընկերոջ՝ մեկ այլ երգչի ծննդյան տարեդարձը: Խոսքը Մաքլ Քոթանջյանի՝ Ռաֆայել Քոթանջյանի որդու մասին է:
Մ. Քոթանջյանը հուլիսի 26-ին նշել է ծննդյան քառասունհինգամյակը: Իր սոցցանցային էջում երգիչը բազմաթիվ ջերմագին շնորհավորական բարեմաղթանքներ է ստացել:
Դպրոցական կրթությունից հետո ավարտելով Գլաձորի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ Մայքլը սկսել է նկարահանվել ֆիլմերում, խաղացել է ներկայացումներում, ինչպես նաև զբաղվել է երգարվեստով:
Մ. Քոթանջյանի էջը ողողած շնորհավորական բարեմաղթանքների մեջ ուշարժան է հատկապես Լիլիթ Կարապետյանի շնորհավորական հրապարակումը: Երգչուհին Մայքլին անվանել է իր հին ու բարի օրերի լավ ու մաքուր ընկեր:
Մաղթելով մշտապես առողջ և ուրախ լինել՝ երգչուհին ցանկացել է, որ Մայքլը շարունակ շրջապատված լինի իր հրաշալի ընտանիքի անդամների ընկերակցությամբ: Երգչուհին կից հանրայնացրել է նաև իրենց համատեղ հին ու բարի օրերի լուսանկարներից մեկը: