ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը նշում է ծննդյան տարեդարձը. մանրամասներ

Հայտնի ու սիրված քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը նշում է ծննդյան վաթսունվեցամյա տարեդարձը:

Միշտ հմայիչ ու երիտասարդ երաժիշտը արդեն քանի տարի է հայկական մշակույթը ներկայացնում է ոչ միայն հայրենիքում, այլ նաև երկրի սահմաններից դուրս:

Ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիան՝ Հ. Լեյլոյանը արդեն երեսունինը տարի է, ինչ դասավանդում է Կոնսերվատորիայում՝ որպես ժողովրդական նվագարանների ամբիոնի դասախոս:

Զուգահեռ Հ. Լեյլոյանը զբաղվում է նաև գիտական ուսումնասիրություններով՝ հրատարակելով քանոնի և ժողովրդական նվագարանների մասին արժեքավոր ձեռնարկներ: Նա տարբեր առիթներով արժանացել է պետական բարձրագույն պարգևների ու մրցանակների:

Հայկական մշակույթը արտասահմանյան ավելի քան քառասուն երկրներում ներկայացնելով՝ Հ. Լեյլոյանը փաստացի ներկայանում է որպես հայկական մշակույթի դեսպան արտերկրում՝ կարևոր ներդրում ունենալով Հայոց մշակույթի հանրահռչակման շնորհակալ ու կարևոր գործում:

Հ. Լեյլոյանը նաև դասավանդում է Պետական մանկավարժական համալսարանում: Հեռուստատեսության ֆոնդում պահվում է Հ. Լեյլոյանի կատարմամբ ավելի քան մեկ տասնյակ ձայնագրություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: