ՀՀ Կառավարությունը հրապարակել է ապաստարաններում գտնվողների լուսանկարները. ինչպե՞ս է անցնում նրանց օրը

ՀՀ Կառավարության պաշտոնական սոցհարթակում հանրայնացվել են լուսանկարներ արցախյան ապաստարաններից:

Այդ լուսանկարների մեծ մասը մենք ներկայացնում ենք կից:

Արդեն երկրորդ օրն է, ինչ կանայք իրենց բալիկների հետ գտնվում են ապաստարաններում՝ սպասելով լավ լուրերի:

Հանրայնացված լուսանկարներում երևում է, թե ինչպես են կանայք կազմակերպում իրենց ու բալիկների առօրյան, որ կարողանան հնարավորինս աննկատ դարձնել առանց այն էլ դժվար ընթացող ժամանակի հոսքը:

Լուսանկարներում օրվա տարբեր ժամանակահատվածներ են պատկերված, սակայն հիմնականում գիշերային խաղաղ ժամերն են, երբ փոքրիկները և մեծահասակների մի մասն արդեն քնել է՝ օրվա լարվածությունից հոգնած:

Երևում է, թե ինչպես են մթության մեջ կանայք ուշի ուշով հետևում լրատվությանը, լսում վարչապետի և կաթողիկոսի հայտարարությունները:

Նրանց դեմքերի արտահայտություններն առավել քան խոսուն են:

Մեկ այլ լուսանկարում էլ կանայք, ժամանակը հնարավորինս աննկատ դարձնելու համար որոշել են նարդի խաղալ՝ այդպիսով նաև ցրելով համընդհանուր մռայլ մտքերն ու տրամադրությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: