«ՀՀ քաղաքացին՝ առաջին հերթին սահմանին ապրող, պետք է տեսնի, որ գերժամանակակից կահավորված դիրքեր են պաշտպանում իրեն»․ Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ վերլուծությունը

Ստյոպա Սաֆարյանը, ով հանդիսանում է Հանրային խորհրդի նախագահը, հաճախ իր վերլուծություններն է ներկայացնում հանրությանը համացանցային հարթակում, որտեղ էլ օգտատերերը իրենց քննարկումներն են ծավալում մեկնաբանությունների համար նախատեսված հատվածում։

Այս անգամ Ստյոպա Սաֆարյանը խոսել է Ադրբեջանի որդեգրած ռազմական քաղաքականության վերաբերյալ։ Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Առնվազն 20 տարի կլինի, ինչ Ալիևի ռազմաքաղաքական զինանոցում մի զինատեսակ անփոփոխ է’ հայկական դիրքերի վրա կրակելն ու մարդկային կորուստ պատճառելը։

Եթե անգամ չունենա էլ դիրքային առաջխաղացման նպատակ (իսկ Գեղարքունիքում, Երասխում վերջերս նա այդպիսի փորձեր է կատարում), նա դա արել, անում ու անելու է առնվազն ասիմետրիկ կոնֆլիկտի լոգիկայով’ զոհերի ու վիրավորների միջոցով մեր քաղաքական կամքի վրա ազդելը իրեն ցանկալի որոշմանը հասնելու համար։

Ուղղակի զարմանում ես, որ այսքան տարատեսակ ուսադիրներով ու կոչումներով զինվորական ունեցող երկրում մեկը չի եղել ու չկա թշնամու այդ ստրատեգիան ձախողող լուծումներ (ինժեներականից մինչև ռազմատեխնիկական) գտնելու առումով, որպեսզի այսքան կորուստ չունենանք։ Թող ոչ մեկ չասի, թե անլուծելի խնդիր է։

Մեր սահմանների անառիկությունն ու մեր դիրքապահների կյանքի անվտանգությունն ապահովելուց վեր որևէ առաջնահերթ խնդիր չկա, ծախսի գերակա ուղղություն չկա։ Իսկ ՀՀ քաղաքացին, և առաջին հերթին սահմանին ապրող, պետք է տեսնի, որ այդպիսի գերժամանակակից կահավորված դիրքեր են պաշտպանում իրեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: