Հղի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել․ արժե տեսնել

Հաղորդավարուհի, երգչուհի և պարզապես գեղեցկուհի Աննա Դովլաթյանը հիանալի լուսանկարներ է հրապարակել։ Հղի Աննան այս անգամ լուսանկարվել էր շան հետ, որին շատ է սիրում։ Աննան շուտով առաջնեկին կպարգևի Դավիթ Աղաջանյանին։

Պայծառ փողոցային ցերեկային լուսանկարներում Աննա անչափ ջերմ գրկում է շանը։ Աննայի ոճային լուքն այս անգամ կազմված է եղել մարմնագույն լայն զգեստից՝ հատուկ հղիների համար։ Այն քեժլ ոճի մեջ է, մեծ զինվորոկան տեսքի ծոցագրպաններով և վերնաշապիկային օձիքով։

Դովլաթյանն այն համադրել է սպորտային մարզակոշիկների հետ՝ նախընտրելով հարմարավետությունը։ Նա կերպարն ամբողջացրել է սև արևային ակնոցներով և մակրամեից գործված անչափ ոճային պայուսակով։ Լուսանկարների համար Աննան թեթև շպարվել է՝ նուրբ շրթներկով։

Աննայի շնիկն էլ իրենից հետ չի մնում ոճայնությամբ՝ կրելով կարմիր հագուստ։

Անչափ վառ, գեղեցիկ ու պայծառ են ստացվել Աննայի լուսանկարները՝ արժանանալով հետևորդների անսահման հավանությանն ու հաճելի մեկնաբանություններին։

Понравилась статья? Поделиться с друзьями: