«Հնարավոր է ունեն ֆինանսական խնդիրներ, ձեր ի՞նչ գործն է, ո՞վ է ասել որ պետք է բացատրություն տան ձեզ»․ Լիլիթ Մուրադյան

Հեռուստահաղորդավարուհի Լիլիկթ Մուրադյանը, ով երկրորդ անգամ մայրացավ ամիսներ առաջ, որդու հետ լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է, որ հաղորդավարուհին կտրել է վարսերը։

Նոր սանրվածքը Լիլիթին շատ է սազում։ Լուսանկարին հաղորդավարուհին գրառում է կցել, որտեղ անդրադարձել է այնպիսի մարդկանց, ովքեր տհաճ զգացողություններ են առաջացցնում և ստիպում կնոջն արդարանալ։

Նա մասնավորապես գրել է․ «-Բա երեխա չեք ուզում ունենալ, արդեն մեկ տարի է ինչ ամուսնացած եք, պետք է բժիշկի գնաք եթե չի ստացվում։ Հարցեր, որոնք տակնուվրա են անում կնոջ ներաշխարհը։

Ինչո՞ւ են մարդիկ իրավունք վերապահում նման հարցեր տալ, ինչո՞ւ եք մտնում այդ ընտանիքի հոգու մեջ, միգուցե չի ստացվում իրենց մոտ երեխա ունենալ, միգուցե այդ կինն ունի առողջական խնդիրներ, կամ իր ամուսինը, միգուցե շատ երազում են, բայց չեն կարողանում։

Կամ միգուցե չեն ուզում դեռ շտապել, հնարավոր է ունեն ֆինանսական խնդիրներ, ձեր ի՞նչ գործն է, ո՞վ է ասել որ պետք է բացատրություն տան ձեզ, դա տհաճ զգացողություն է, երբ ստիպում եք կնոջն ակամայից արդարանալ…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: