Հնդիկ ուսանողուհու անչափ հուզիչ հրապարակումը. փշաքաղվել կարելի է

Բժշկական համալսարանում ուսանող հնդկուհի Ուպասնա Դուտը սոցհարթակում անգլերենով անկեղծորեն իր սերն է արտահայտել Հայաստանի նկատմամբ, որը մենք ներկայացնում ենք թարգմանաբար:

Հնդկուհին խնդրել է բոլորին աղոթել հայ զինվորի համար, մտերիմներին խնդրել է աղոթել այնպես, ինչպես իր համար կաղոթեին, քանի որ իր համար Հայաստանն աննման է, ոչ մի այլ երկրի հետ նմանություն չունի:

Հնդկուհին առաձնահատուկ սիրով ու ջերմությամբ է խոսել հայկական անմահական համով ջրի մասին՝ նշելով, որ այն ըմպելուց հետո անհնար է չսիրահարվել հայոց աշխարհին: Իսկ ջրի անմահական համը հնդկուհին որ թե հանքանյութերով է պայմանավորում, այլ հայ ժողովրդի անցյալ ու ներկա անապական ու հայրենասեր զինվորների զnհաբերություններով:

 

Հնդկուհին ամենևին էլ համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Հայաստանը փոքրիկ երկիր է. նա կարծում է, որ նման կերպ մտածողները պարզապես ծանոթ չեն հայկական լեռների բարձրությանը, հայերի սրտի մեծությանը, հայ գրականության խորությանը:

Իր սրտառուչ հրապարակումը հնդկուհին եզրափակել է հետևյալ կերպ. «Սիրով՝ աղջիկ, որն ուղղակի խմել է Հայկական ջուրը»:

ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհի Ուպասնա Դուտը ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից…

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Четверг, 1 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: