«Հոգնած տրյապկա», «անբարոյականի վաստակ». ԱԺ-ում լարվածությունը հասավ գագաթնակետին

Լարված միձնաձնային հարաբերություններն այսօր ԱԺ ամբիոնից վերածվեցին լրջագույն բանավեճի, որոնք ուղեկցվեցին ԱԺ ամբիոնի համար անպատշաճ փոխադարձ վիրավորանքների տարափով:

Ալեն Սիմոնյանը ամբիոնի մոտից հիշեց երկու տարի վաղեմություն ունեցող դեպքերը, որոնց ժամանակ Էդմոն Մարուքյանը իրենց կոչերն անտեսելով նմացել է ԱԺ դահլիճում, չի անսացել դուրս գալու կոչերին և իր ներկայությամբ լեգիտիմացրել է Ս. Սարգսյանի ընտրության գործընթացը:

Ալեն Սիմոնյանն իր խոսքում բավականին կտրուկ մեկնաբանություններ հնչեցրեց, հիշատակեց Միքայել Մինասյանին, Էդ. Մարությանի և վերջինիս մտերմության և շփումների մասին, ինչին էլ ի պատասխան Էդ. Մարուքյանը վիրավարական խոսք հնչեցրեց Ա. Սիմոնյանի հասցեին:

Վիրավորական խոսքն ունեցավ հակադարձում, ինչն էլ վերածվել վեճի, որը սաստել փորձեց Արարատ Միրզոյանը: Փոխադարձ վիրավորանքների տարափը բավականին բիրտ ու կոպիտ դրսևորում ունեցավ, որը լի էր պայթյունավտանգ հետևանքների հնարավորություններով:

Ահա թեժ վիճաբանության նկարահանված տարբերակը, որը կցված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: