Հովիկ Աբրահամյանը նոր լուսանկարներ է հրապարակել ընտանեկան հետաքրքիր ժամանցից

Հովիկ Աբրահամյանն այս օրերին ընտանիքի անդամների հետ վայելում է տաք եղանակի ընձեռած հնարավորությունները և ընտանեկան հետաքրքիր ժամանց է անցկացնում Հայաստանի մարզային տարածաշրջաններում:

Նախկին վարչապետը հազվադեպ անձնական բնույթի հրապարակում է արել իր սոցհարթակային տիրույթում: Հենց այդ նոր հրապարակումից հասկանալի է լինում, որ նա ընտանիքի անդամների հետ միասին գտնվում է Լոռու մարզում:

Նրանք այսցելել են Սուրբ Հովհաննես մատուռ, որը գտնվում է Հարթագյուղի տարածքում: Հ. Աբրահամյանն ընտանեկան հետաքրքիր ժամանցի մասին պատմող ուշագրավ դրվագները հանրայնացրել է իր սոցցանցային հարթակում:

Լուսանկարներից մեկում նախկին վարչապետը մատուռի ներսում մոմ է վառում, մյուս լուսանկարները բացօթյա են. մի դեպքում նախկին վարչապետը տիկնոջ հետ է, մեկ այլ դեպքում՝ որդիների: Ինչպես երևում է, ընտանիքը բավականին հետաքրքիր ժամանց է ունեցել:

Նախկին վարչապետի հանրայնացրած լուսանկարների ներքա տեղ են գտել մեկնաբանություններ, որոնցով օգտատերերը վարչապետին մաղթել են, որ նրա ուխտն ընդունելի լինի:

Понравилась статья? Поделиться с друзьями: