Հովհաննես Ազոյանը տեսանյութ է հրապարակել․«Բարի լույս, ես Լուի Արամն եմ»

Հովհաննես Ազոյանը արդեն մի քանի ամիս է, ինչ վայելում է վերստին հայրիկ լինելու հաճելի բերկրանքը։ Նա ամիսներ առաջ ուրախությամբ տեղեկացրել էր, որ իր նորածին բալիկը տղա է, որին անվանակոչել են Լուի Արամ։

Հովհաննեսի ամիսներ առաջ արած հրապարակումը բալիկի մասին տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ, որից հետո Հովհաննեսը միառժամանակ լռեց ու չխոսեց այդ մասին։ Հովհաննեսի նկատմամբ հանրային որոշ շրջանակների քննադատական վերաբերմունքը կապված է նրա դիրքորոշմամբ։

Արտիստի արտահայտած վերջին շրջանի տեսակետները ոչ միանշանակ են ընդունվում։ Թերևս սա է նրա լռության պատճառներից մեկը։ Այսօր արտիստը նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է իր փոքրիկ բալիկը։

Սա Հովհաննես բալիկի մասնակցությամբ առաջին տեսանյութն է։ Հովհաննեսի տեղադրած տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է քնած փոքրիկ Լուի Արամը, ով նաև պարբերաբար ժպտում է քնած տեղը։

Հովհաննեսի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: