Հուզիչ ու ցնցող ամուսնության առաջարկ ուղիղ եթերում. սա տեսնել է պետք

Ամուսնության առաջարկների տարատեսակ կրեատիվ տարբերակներ են եղել այս ընթացքում, որոնց մի մասն էլ հայտնվել է համացանցային տիրույթում: Հերթական հետաքրքիր ամուսնության առաջարկն է գրանցվել ռուսական լրատվական հաղորդման ժամանակ:

Այս ամուսնության առաջարկի յուրահատկությունն այն է, որ մեծ համարձակություն է պահանջվում լրատվական լուրջ հաղորդման ժամանակ նման քայլի գնալ, սակայն փեսացուին այս պարագայում իր գաղափարն իրականացնելու համար օգնության են հասել նրա ընկերները:

Հաղորդման ժամանակ հաղորդավար Սերգեյ Ռոզանովը խոսքըսահուն տեղափոխել է անձնական դաշտ՝ պատմելով իր և ստուդիայում այդ պահին գտնվող մեկ այլ հաղորդավարի՝ Էլեոնորա Խաբիբուլինայի փոխհարաբերությունների մասին:

Պատմելով, որ իրենք արդեն բավականին ժամանակ է, ինչ շփվում են իրար հետ, Ս. Ռոզանովը բարձրացել է ստուդիայի երկրորդ հարկ, որտեղ գտնվել է Էլեոնորայի տաղավարը:

Նա ծնկի է եկել Էլեոնորայի առաջ՝ ամուսնանալու առաջարկ անելով:

Ստանալով սիրելիի համաձայնությունը՝ Ս. Ռոզանովը վերջում նրան ծաղիկներ է նվիրել: Հուզիչ տեսանյութը կարող եք դիտել կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: