Հուզիչ ու փշաքաղվելու տեսարան. Հայաստանում դիմավորում են Ջավախքից ուղարված օգնությունը

Արդեն օրեր է, ինչ ջավախահայերը խիստ անACհանգիստ են հայաստանյան և արցախյան տարածաշրջանների զարգացումներով: Նրանք օպերատիվ կերպով համախմբել են իրենց ողջ ներուժը և նախաձեռնել Հայաստան ուղարկվելիք օգնության հավաքագրում:

Օգնության ամբողջական հավաքումից հետո ջավախահայերը որոշակի դժվարություններ են ունեցել վրացական ղեկավարության հետ՝ սահմանը համավարակային իրավիճակում հատելու հետ կապված:

Ընդ որում, վրացական ղեկավարությունը սահմանը փակելու նույն դիրքորոշումն է դրսևորում հայերի ու ադրբեջանցիների հետ համահավասար սկզբունքով:

Ջավախահայերին դրսևորած սկզբունքայնության ու համառության շնորհիվ վրացական ղեկավարությունը բացառության կարգով թույլ է տվել հատել սահմանը:

Այսօր ջավախահայերի ուղարկած օժանդակությունն արդեն Երևանում է: Այստեղ նրանց դիմավորել են Մանկավարժական համալսարանի ուսանողներն ու այլ երիտասարդներ:

ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն իր էջում հանրայնացրել է կադրեր ջավախահայերին դիմավորելու տեսարանից: Կադրերում երևում է թե ինչ ոգևորություն և համընդհանուր միասնականության մթնոլորտ է տիրում հանդիպման վայրում:

Ուսանողները նաև քոչարի են պարել՝ այդպիսով նշանավորելով ու ընդգծելով համահայկական միասնության կարևոր գաղափարը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: