Հումորիստ Անդրանիկ Հարությունյանը երգ է նվիրել, իսկ թե ում, դիտեք տեսանյութում

Հումորիստ Անդրանիկ Հարությունյանը հայտնի է իր ոչ միայն հումորային դերերով, այլ նաև հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հարցերի շուրջ արտահայտած կարծիքներով։ Ըդն որում դերասանն այդ կարծիքները հայտնում է ոչ միայն լուրջ, այլ նաև հումորային եղանակով։

Անդրանիկը մի կարճատև տեսանյութ է տեղադրել։ Տեսանյութում ինքն է։ Նա երգում է հայտնի «Քամի, քամի» երգը, բայց բառերը փոփոխված տարբերակով։ Բառերի փոփոխության արդյունքում երգը բավականին հետաքրքիր բովանդակություն է ձեռք բերել։

Ստացվել է երգ, որը վարկերի պատճառով տունը կորցրած քաղաքացու մասին է։ Դերասանը երգը նվիրում է վարկային կազմակերպություններին։ Նա, տեղադրելով տեսանյութը, իր սոցհարթակում գրել է հետևյալը․

«Երգ՝ նվիրված վարկային կազմակերպություններին։ Ոնց ա դզում, որ ես վարկ չունեմ»,- վերջում ավելացրել է դերասանը։ Անդրանիկ Հարությունյանի տեղադրած տեսանյութն արժանացել է հումորային մեկնաբանությունների։

Դերասանի տեղադրած ուշագրավ երգը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: