Երկուշաբթի օրվանից հանրային տրանսպորտը կվերսկսի իր գործունեությունը: Պարետը սահմանել է այն նոր կանոնների շարքը, որոնք պետք է պարտադրիր կերպով պահպանվեն տրանսպորտային գործունեության ընթացքում:
Հանրային տրանսպորտում այսուհետ խստիվ արգելվելու է չնստած ուղևորների փոխադրումը, եթե այն չունի ինը մետրից ավելի երկարություն, որպեսզի հնարավոր լինի պահել կանգնած ուղևորների մեկ մետր միջուղևորային հեռավորությունը:
Օրական երկու անգամ տրանսպորտային խորը ախտահանում է լինելու պարտադիր կերպով: Ուղևորները ևս պարտադիր պետք է ախտահանեն ձեռքերը երթուղու ավարտին և սկզբին: Տրանսպորտային մուտքերը անհրաժեշտաբար ախտահանիչ նյութերով պետք է ապահոված լինեն:
Ուղևորների դիմակների և ձեռնոցների առկայությունը ևս պարտադիր կանոնների շարքին է դասվում:
Տաքսիներից օգտվելիս այսուհետ արգելվում է նստելը վարորդների կողքի նստատեղին: Տաքսիներում պարտադիր է դառնում ախտահանիչ միջոց ունենալու հանգամանքը:
Մետրոների և երթուղայինների սպասասրահներում ևս պարտադիր պայման է ախտահանիչ նյութերի տեղադրումը:
Կանոնների մասին հայտարարությամբ հանդես է եկել էկոնոմիկայի փոխնախարար Վ. Սիմոնյանն այսօրվա ասուլիսի ժամանակ:
Հանրային տրանսպորտում դիմակ և ձեռնոց կրելը պարտադիր է լինելու. էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացնում է տրանսպորտից օգտվելու կանոններըՀանրային տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր. Վարոս ՍիմոնյանԲոլոր այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են կանոնների ապահովման համար, իրականացնելու են խիստ վերահսկողություն. Սիմոնյան
Опубликовано Ազատություն ռադիոկայան Пятница, 15 мая 2020 г.