«Հույսդ ինչի՞ վրա ես դրել» հաղորդավար Ալեքսանդր Սայադյանը դիմում է Ռոբերտ Քոչարյանին

Հաղորդավար Ա. Սայադյանը սոցցանցային հրապարակմամբ դիմել է Ռ. Քոչարյանին՝ նրան հռետորական հարցում ուղղելով: Հաղորադավարը նախկին նախագահին մեղադրում է սուտ թղթերով հիվանդ ձևանալու և բանտարկությունից խուսափելու համար: Ապա հավելում, որ այժմ նա իրեն պատկանող հեռուստաընկերություններով ինքն իր գովքն է անում:

Հաղորդավարը խորհուրդ է տալիս Ռ. Քոչարյանին ժամանակ գտնել ու նստել համակարգչի մոտ, մտնել համացանց ու կարդալ, թե ինչ են գրում ու մտածում մարդիկ իր մասին: Եթե այդքանը տեսնելուց հետո էլ նա իրեն վատ չզգա, չամաչի, ուրեմն ըստ հաղորդավարի նա ոչ նամուս ունի, ոչ էլ տղամարդկային արժանապատվություն:

«Ժողովրդի համար լինել այդքան մերժելի, անընդունելի, ատելի ու մտածել նորի՞ց իշխանության վերադառնալու մասին։ Դա արդեն ցինիզմից էլ է այն կողմ, անբարո է։ Թեև մարդիկ ճիշտ չեն անում, երբ ատում են քեզ։ Ինչպե՞ս կարելի է ատել թույլին։

Թույլին, իրենից ոչինչ չներկայացնողին ընդամենը կարելի է խղճալ ու արհամարհել։ Դու ընդամենը դրան ես արժանի։ Ու մտքիցդ հանիր անիրականանալի երազանքդ, ժողովուրդը մանկուրտ չէ և քո վերադարձը թույլ չի տա, որովհետև դու քաղաքական դիակ ես։ Դու պիտի դատվես և քո տեղը բանտն է»,- գրառումը եզրափակում է հաղորդավարը:

ԵՐԿՈւ ԽՈՍՔ… / ռ. ք.- ին/ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ …

Опубликовано Александром Саядяном Пятница, 31 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: