Հունվարի 9-ինն է ծնվել աշխարհահռչակ Լառա Ֆաբիանը

Հունվարի 9-ինն է ծնվել աշխարհահռչակ Լառա Ֆաբիանը։ Հայ հանդիսատեսը Լառայի երգերից շատերին է ծանոթ։ Լառան ծնվել է 1970ին, Էտերբեկ քաղաքում։ Մինչև 5տարեկանը ապրել է Սիցիլիայում։

1975ին հաստատվել է Բելգիայում։ Հենց այդ ժամանակ Լառայի հայրը նկատեց դստեր տաղանդը։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 14տարեկանում։ Սովորեց կոնսերվատորիայում։ 1986ին ներկայացրեց իր ֆրանսալեզու ալբոմը։ Լառան և անգլերեն և ֆրանսերեն հրաշալի է երգում ու անկաշկանդ։

Նաև իտալերեն կատարումներ ունի։ 1995ին թողարկված carpe diem ալբոմը ռեկորդակիր դարձավ միջազգային չարտերներում։ Ամենավերջին ալբոմը ներկայացրեց Իգոր Կրուտոյի երգերով, այն կոչվեց Մադմուազել Ժիվագո։ 1988ին Լառան եվրոտեսիլում ներկայացրել է Լյուքսիմբուրգը ու գրավել է չորրորդ հորիզոնականը։

Պոլիգլոտ երգչուհին մշտապես հետաքրքրություն է առաջացնում կոմպոզիտորների շրջանում, որոնք տենչում են հզոր վոկալիստի համար գրել հերթական հիթերը։ Լառան նաև հրաշալի է կատարել Կառուզոին նվիրված երգը․ որը երգելիս հիմնականում ինքն էլ նվագում է։ Լառան հրաշալի նվագում է դաշնամուր։

Понравилась статья? Поделиться с друзьями: