«Հպարտանալու եւ նպատակասլաց գործելու զորեղ դրական ազդակ․․․»

Ամերիկաբնակ Արտեմ Փաթափությանը և Դեյվիդ Ջուլիուսն արժանացել է Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում։ Ա․ Փաթափությանը ծնունդով Բեյրութից է, սակայն ապրում և գործում է Ամերիկայում։ Հայազգի գիտնականի նման հաջողության առիթով Նարինե Դիլբարյանը գրում է․

«Հպարտանալու եւ նպատակասլաց գործելու զորեղ դրական ազդակ՝ բժշկության, ֆիզիոլոգիայի բնագավառի 2021 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրը մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանն է։

Նոբելյան դափնեպսակին նա արժանացել է ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին՝ գտնելով պատասխանը մարդու օրգանիզմի վերաբերյալ կարեւորագույն հարցերից մեկի․ «Ինչպե՞ս ենք մենք զգում մեր շրջակա միջավայրը»։

2016-ին մեր արդեն աշխարհահռչակ հայրենակիցը դասախոսություններ է կարդացել Բժշկական համալսարանում։ Արտեմ Փաթափությանի հետազոտությունները շոշափելի մեխանիկական զգացումներն են՝ ռեցեպտորների միջոցով ուղեղին նյարդային ազդակների առաքումը եւ ընդունումը։

Հուսանք, որ հայրենասիրության եւ պետականաշինության զգացումները եւ ուղեղային ազդակները այսուհետ առավել հասանելի կդառնան բոլորին»,- իր խոսքերը եզրափակել է Նարինե Դիլբարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: