Արդեն մի քանի ամիս է, ինչ լուրեր էին տարածվում այն մասին, որ Հռիփսիմե Հակոբյանը երկրորդ բալիկին է սպասում։ Մինչ այս պահը ո՛չ Հռիփսիմեն և ո՛չ Մարտինը որևէ կերպ չէին մեկնաբանում լուրը։
Սակայն նրանց երկրպագուների կողմից ոչ մի մանրուք չի վրիպում․ նրանք անմիջապես կռահել են սիրելի երգչուհու երջանիկ կարգավիճակը։ Աստղային զույգն այսօր պարզել է երեխայի սեռը և այլևս ապագա բալիկի լույս աշխարհը գալը զույգը հանրությունից գաղտնի չի պահում։
Հիշեցնենք, որ սիրված երգիչներ Հռիփսիմեն և Մարտինը ունեն մեկ որդի, իսկ երկրորդ բալիկը նույնպես տղա է, ինչի առիթով երջանիկ ծնողներն անչափ ուրախ են։
Այս առիթով Հռիփսիմեն լուսանկարներ է հանրայնացրել, որոնց կից գրառել է․ «Մեր ազգին շատ բալիկներ են պետք, որպեսզի հզորանանք»։ Զույգին շտապել են շնորհավորել երկրպագուների մեծ բանակը, ընկերները և ուղղակի օգտատերեր, որոնք հետևում են աստղային սիրված զույգին։
Մեկնաբանություններում նրանք հանդես են եկել ջերմագին շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։