Հռոմի պապը հանդիպել է «սարդ — մարդու» հետ․ ուշագրավ մանրամասներ

Իտալիայում բնակվող մի երիտասարդ արդեն տևական ժամանակ է, ինչ սարդ-մարդու հագուստով մշտապես շրջում է քաղաքով։ Երիտասարդը քսանյոթ տարեկան է և սարդ-մարդու կոստյումով շրջելը ինքնանպատակ և սոսկ որոշում չէ։

Մաթիա Վիլարդիտան այդ կերպարով այցելում է մանկական հիվանդանոցներ և ուրախություն պարգևում երեխաներին։

Քաղաքով շրջելիս՝ փողոցներից մեկում, Մաթիան պատահաբար հանդիպել է Հռոմի Պապին և նվիրել նրան սարդ-մարդու հայտնի դիմակը։

Երիտասարդը հանդիպումից պատմել է ուշագրավ հատված, երբ Ֆրանցիսկոս Պապն անմիջապես հասկացել է Մաթիայի առաքելությունը։

Մաթիան կարծում է, որ սուպերհերոսները բալիկներն են, որ շարունակ պայքար են մղում ծանր հիվանդությունների դեմ և նրանց ծնողներն ու ընտանիքները, որ ամուր կանգնած են երեխաների կողքին և ամեն ինչ անում են, որպեսզի նրանք չընկճվեն ու նոր ոււժով պայքարեն։ Մաթիա Վիլարդիտան բարի գործի համար պարգևատրվել է Իտալիայի նախագահի կողմից։

Երիտասարդի բարի կամքը բարձր է գնահատվել նաև Իտալիայի հասարակության կողմից։ Հռոմի Պապի և Սարդ-մարդու հանդիպման մասին տեսանյութը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: