Հրազդանում արտակարգ իրավիճակ է. ի՞նչ է կատարվում

Հրազդանում եղանակային տարերային փոփոխությունների պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որի կարգավորման համար պետք է եղել նաև փրկարարական ուժերի միջամտությունը: Ինչպես նախօրեին Գ. Սուրենյանն էր նախազգուշացրել, եղանակային փոփոխությունները երեկոյան ժամերին իրենց ուշացնել չեն տվել: Ուժգնացած քամին պոկել է հրազդանյան տների տանիքները:

Փողոցներին են հայտնվել նույնիսկ կենցաղային իրեր, ինչպես երևում է հանրայնացված լուսանկարում, որն արվել է քաղաքային փողոցում՝ մեքենայի միջից օգտատերերից մեկի կողմից:

Քամին առավելաբար ուժգնացել է երեկոյան ժամը ութի մոտերքում: Հատկապես դժվար վիճակ է ստեղծվել քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցում: Քամիներից պոկված տանիքների պատճառով մասնակիորեն փակվել են քաղաքային փողոցների երթևեկելի հատվածները՝ դրանք դարձնելով միակողմանի: Մասնավորաբար միակողմանի է դարձել Ծաղկաձոր տանող ճանապարհը:

Նշված փողոցի համար տասնհինգ շենքի տանիքը ճանապարհի երթևեկելի մասին հնարավոր է եղել հեռացնել միայն այն բանից հետո, երբ փրկարարական ուժերի կողմից դրանք մասնատվել են:

Понравилась статья? Поделиться с друзьями: