Հրազդանում փոքրիկ հսկա է ծնվել. մանրամասներ

Փոքրիկների ծնունդներն ինքնին ուրախանալու հրաշալի առիթներ են: Ուրախությունը կրկնապատկվում է, երբ այդ փոքիկներն առողջ ու հաղթանդամ են ծնվում: Այդպիսի ուրախալի դեպք է գրանցվել Հրազդանի քաղաքային հիվանդանոցում:

Քաղաքապետը՝ Սևակ Միքայելյանն այս հաճելի ու լավ նորությամբ կիսվել է իր սոցցանցային հարթակում՝ գրելով, որ լավ նորությունները հաջորդում են միմյանց:

Նշելով, որ փոքրիկը ծնվել է հինգ կիլոգրամ և հարյուր գրամ ընդհանուր քաշով՝ քաղաքապետը փաստել է, որ այսօրինակ քաշը նորածնի համար բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է:

Փոքրիկի հասակն էլ հիսուներեք սանտիմետր է եղել: Ս. Միքայելյանը նշել է, որ հսկա նորածինը տղա երեխա է: Հայտնի է, որ փոքրիկ հսկային ծնողներն Արթուր են անվանել:

Քաղաքապետն իր հրապարակումն ավարտել է հսկա նորածնին առողջություն և անհոգ մանկություն մաղթելով, իսկ նրա հրապարակման ներքո բարեմաղթանքներին են միացել բազմաթիվ այլ օգտատերեր ևս:

Օգտատերերից ոմանք էլ առաջարկել են պարգևատրել հերոս մայրիկին և նորածին բալիկին:

Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին.Այսօր Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա…

Опубликовано Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan Понедельник, 17 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: