Հրամանատար Մնացականի շնորհիվ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի դին հասել է ծնողներին․ հերոսների պատմություն

Մնացական  Ավետիսյան․ դիտակետից տեսանք, որ հարձակումը սկսվելու է ու հարվածեցինք։ Փորձեցինք կարգավորել ու խուճապ չսկսել։ Խզված էին բոլորիս ձայները, բայց դա չէր խանգարում։ Մնացականի մայրը ասում է, երբ զանգեց այդ ձայնով, չճանաչեցինք, բայց ուրախացանք, որ ողջ է։ Կռիվը հետաձգեց Մնացականի նշանդրեքը, բայց այն չի ուշանա։

Մնացականը հիշում է ընկերոջ խուրհուրդը ու ասում է զուսպ լավատեսություն պիտի ունենանք։ Մնացականը Ալբերտ Հովհաննիսյանի հետ է եղել ու  որ հիշում է նրա արածը ասում է անգամ հերոս բառն է քիչ նրա համար։ Մնացականը Ալբերտի դին բերել է ու հանձնել հորը։

Ալբերտի հայրը՝ Արտակը, ասում է, եթե չլիներ Մնացականը, ինքն էլ շատերի նման որդուն պիտի փնտրեր։ Մնացականի համար համազգեստը սրբություն է ու նա հստակ գիտի, որ իր պագան զինվորական է լինելու։

Չի պատկերացնում այլ ընտրություն, դա է իր ընտրությունը անկախ հանգամանքներից ու եղածի արդյունքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: