«Հրանտ պապիկն իր կնոջը, որը հիվանդ է և չի կարողանում քայլել, կրակոցների օրերին…» ի՞նչ է պատմում Ա. Հակոբյանը սահմանամերձ գյուղերի ընտանիքների մասին

Իր ներկայությամբ սահմանակից գյուղերի բնակիչներին սատարելու, ինչպես նաև նրանց խնդիրների մասին առավել մանրամասնորեն ծանոթանալու համար Ա. Հակոբյանը գնացել է գյուղեր:

Հանրայնացնելով այցի ընթացքում արված լուսանկարները՝ վարչապետի տիկինը պատմել է, թե ինչ է տեսել ու լսել այնտեղ:

Ծանոթանալով Ապրեսյանների ընտանիքի հետ՝ նա բավականին ուշագրավ տեղեկություններ է իմացել ընտանիքի մասին:

Հյուրասեր ընտանիքի սեղանը միանգամից առատ ու ընդարձակ է դարձել, երբ ներս է մտել անսպասելի հյուրը:

Ապա նրանց հյուրընկալել է Գրետա տատիկի դասընկերն ու դասընկերուհու ամուսինը՝ Հրանտ պապիկը: Պատմություններից պարզվել է, որ Հրանտ պապիկի կինը քայլել չի կարողանում:

Երբ սկսվել են հակառակորդի գործողությունները, Հրանտ պապիկը գրկել է կնոջը ու տարել առավել ապահով վայր:

Ա. Հակոբյանն անասելի տպավորված ու հուզված է վերադարձել՝ իր հետ բերելով անկեղծորեն հնչող ոգեղեն կենացներ, Գրետա տատիկի օրհնանքներն ու սիրո խոսքերը՝ ուղղված Ն. Փաշինյանին:

Ա. Հակոբյանը ներկայացրել է նաև այն վերականգնողական ծրագրերը, որոնք առաջիկայում իրականացվելու են այդ գյուղերում:

Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ…

Опубликовано Anna Hakobyan Вторник, 21 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: