Հրաշալի լուր․ գտնվել է ութ ամիս անհետ կորած համարվող զիվոր․ մանրամասներ

Այսօր Վայոց ձոր անվամբ գործող ֆեյսբուքյան սոցհարթակում բացառիկ լավ նորություն է տեղադրվել։ Ըստ այդմ, հայտնի է դառնում, որ հոկտեմբերի յոթից անհետ կորած մեր զինծառայողներից մեկը գտնվել է ու ողջ է։

Այս աննախադեպ լավ տեղեկությանը կցի որոշ մանրամասներ են տեղադրվել նաև գտնված զինծառայողի մասին։ Պարզվում է, որ նա 2000 թվականի մարտի յոթին ծնված Անանյան Սարգիսն է։ Սարգիսը եղել է Վայքի զինծառայողներից։

Արցախյան վերջին պատերազմի մեկնարկից անմիջապես հետո Սարգսին տեղափոխել են Ջաբրայիլ, որտեղ էլ նա մեր մյուս տղաների հետ մասնակցել է մեր երկրի սահմանների պաշտպանության կարևորագույն գործին։

Հարազատները Սարգսի մասին հոկտեմբերի յոթի ի վեր որևէ տեղեկություն չեն ունեցել։ Տեղադրված այս տեղեկության մեջ նաև ասվում է, որ Սարգիսը դեռ տուն չի վերադարձել։

Երբ նա բարեհաջող կերպով տուն կվերադառնա, նրա գտնվելու վայրի և այլ ուշագրավ մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի, եթե ընտանիքը նպատակահարմար գտնի։

Понравилась статья? Поделиться с друзьями: