Կոմիտասի կերպարի ու նրա թողած ժառանգության անփոխարինելի արժեքի մասին գիտենք բոլորս: Հանճարեղ երաժիշտը հիրավի դարձել է մեր հպարությունն ու այցեքարտն արտերկրում:
Կոմիտասի կյանքի մեծ մասն անցել է դեգերումների ու որոնումների մեջ, ինչն էլ ավելի հարստացրել է երգահանի ու երաժշտի թողած ժառանգության բովանդակությունը:
Կոմիտասին մեծարելու ու փառաբանելու բազմաթիվ առիթներ են ստեղծվում՝ երաժշտական փառատոններից մինչև ցուցահանդեսներ, արձանների տեղադրում:
Վերջերս մեծ երաժշտին փառաբանելու նմանօրինակ մի միջոցառում էլ Կանադայի Մոնրեալ քաղաքում եղավ, որը մեծ վարդապետի մահվան ութսունհինգերորդ տարելիցի նշանավորման հետ էր կապված:
Այստեղ տեղադրվել ու հանդիսավոր կերպով բացվել է մեծ վարդապետի կիսանդրին: Այն գտնվում է քաղաքի հայկական կենտրոնի շենքի մուտքի մոտ: Կիսանդրին քանդակել է արվեստագետ, պրոֆեսոր Մկրտիչ Թարաքչյանը:
Հուշարձանի կանգնեցման ու բացման արարողությունն իրականություն է դարձել կանադահայ համայնքի, տեղի հայկական դեսպանության աջակցությամբ ու ջանքերով: Վարդապետի կիսանդրիի տեղադրումը հայության համար հիշողությունը մշտարթուն պահելու խորհուրդ է հետապնդում: