Հրաշքը այլ կերպ էլ ոնց է լինում՝ փրկվել եմ․ զինվոր

Կ. Հարությունյան․ ընտանիքիցս երեքը Ղարաբաղում էին։ Միայն ես վնասվեցի, ախպերս, դեռ շարունակում է գծում լինել։ Հակառակորդ չկար, որպես էդպիսին, մետաղի հետ էինք մարտնչում։

Ընկերս, երբ վիրավրվեց, հանեցի էդ իմ սաղավարտ և այլն, որ իրեն տանեմ թաքստոց բայց ուսերիս վրա տանելուց իջավ սնարյադը ու ես էլ վնասվածքը ստացա ու իրեն մի կերպորեն տարա, բայց զգացինք բան չենք նշմարում ու թե որտեղ  ենք։ Ինքն դուրս եկավ ու իմ գլխին սնայպերը սկսեց աշխատել, չորս վիրավորում ստացա ոտքերիս։

Նույնիսկ ասեցի՝ սրանք շաշ են, գոնե գլխիս խփեն, որ ցավին չէի դիմանում։ Տեսա բլուր․ գլորվելով իջա, տեսա մերոնքական են ու վերակենդանացա Ստեփանակերտում։ Արդեն էլ ինձ կառավարել չէի կարողանում, սմթանում էր բոլորն ։ Կամավորն թիակներով ինձ էր տանում , ցավոք խփեցին նրան։

Նորակոչիկին թախանձորեն դիմեցի, որպեսզի գնա փրկվի՝ չանսաց ասածիս ու փրկվեցինք։ Հրաշքը այլակերպ էլ ոնց է լինում։

Понравилась статья? Поделиться с друзьями: