Հրաշք ուտեստ՝ կավե ամանների մեջ․ համը կմնա ձեր բերանում

Այս հրաշք ուտեստը սեղանին չի մնում 30 րոպեից ավել։ Շատ համեղ է, անպայման փորձեք, հաստատ չեք փոշմանի, որովհետև այս ուտեստն անհնար է չհավանել:

Անհրաժեշտ է

Ոլոռ՝ 200 գ

Աղ՝ կես ճ/գ

Ջուր՝ 500 մլ

Գազար՝ 100 գ

Սոխ՝ 50 գ

Բուսայուղ՝ տապակելու համար

Կոտլետներ

Հավի կրծքամիս՝ 200 գ

Օսլա՝ 2 ճ/գ

Սոխ՝ 90 գ

Թթվասեր՝ 50 գ

Աղ՝ 1 թ/գ

Սամիթ՝ 10 գ

Պանիր՝ 50 գ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել լվացած ոլոռը, աղ անել և եփել 1.5-2 ժամ՝ միջին կրակի վրա՝ մինչ պյուրեի չափ եփած կդառնա: Հավի կրծքամիսը կտրատել փոքր խորանարդիկերի, սոխը պյուրեի վերածել բլենդերի կամ մսաղացի մեջ։ Միավորել հավի կրծքամսի հետ՝ ավելացնելով աղ, թթվասեր, սամիթ և օսլա: Տաք բուսայուղի վրա խճողակը տապակել երկու կողմից՝ կոտլետի տեսքով:

Միևնույն բուսայուղի վրա տապակել սոխն ու գազարը և այն ավելացնել ոլոռի պյուրեին: Ստացված զանգվածը միասեռի վերածել բլենդերի միջոցով: Դնել կոտլետները և ոլոռի պյուրեն կաղապարի մեջ, վրան պանիր ցանել և թխել ջեռոցում 250 աստիճանի ներքո 10 րոպե:

Понравилась статья? Поделиться с друзьями: