Հրապարակվել է Արմեն Չարչյանի ձայնագրության ամբողջական տեսատարբերակը․«Մոնտաժված արդարադատություն»

Բժիշկներից Արմեն Չարչյանի մասին օրեր շարունակ համացանցային քննարկումներ են գնում։ Բժշկին մեկամսյա կալանք տալու որոշում է կայացվել, իսկ երեկոյան նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժշկին կալանավորելու հարցը շատերը քաղաքական հարթության մեջ են դիտարկում։

Ոմանք էլ պնդում են, որ հարցը գտնվում է իրավական տիրույթում՝ ձաստելով, որ օրենքի տառի դիմաց բոլորն էլ հավասար իրավունքներով պետք է հանդես գան։ Այս տեսակետն է հայտնել նաև Միքայել Միքայելյանը, ով ակտիվորեն ամսնակցել է արցախյան վերջին մարտերին։

Միքայելը գրում է հետևյալը․ «Չէի անդրադառնա, եթե Արմեն Չարչյանին քաղբանտարկյալ չհամարեին ինձ ծանոթ որոշ իրավաբաններ։ Եթե այդպեսա, խնդրում եմ ինձ ուղարկեք այն մասնագիտությունների ցանկը, ովքեր օրենքի առաջ հավասար չեն, գնամ այդ մասնագիտությունը սովորեմ։

Թե չէ անվանի բժիշկա, անվանի երգիչա, լրագրողա, քահանայա ու տենց շարունակ։ Օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն` սկսած ինձնից, մինչև երկրի նախագահ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: