Հրատապ․ Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել․ ահա թե որտեղ և ինչ ուժգնությամբ

Հայաստանյան տարածաշրջանում վերջին ամիսներին պարբերական են դարձել տեկտոնական շարումները և երկրաշարժային ցնցումները, որոնք շարունակվում են գրանցվել մեր երկրի տարբեր վայրերում։ Այսօր ևս երկրաշարժ է գրանցվել, ինչի մասին տեղեկություններ է ներկայացրել Սեյսմիկ ծառայությունը։ Այս անգամ էպիկենտրոնը Շիրակի տարածաշրջանում է։

Ցնցումները եղել են մոտ չորս բալ ուժգնությամբ։ Դրանք եղել են Բավրա կոչվող համայնքից մոը տասներեքից տասնչոր կիլոմետր հեռավորության վրա։ Տարածաշրջանը միջսահմանային է․ ցնցումները տեղի են ունեցել հայ-վրացական միջսահմանային գոտում։

Երկրաշարժը տեղի է ունեցել կեսօրին մոտ՝ մեր ժամանակով ժամը տասնչորսից րոպեներ անց։ Աշոցքում, Աքորիում, և Լոռու մարզի Պաղաղբյուր կոչվող համանքում, Ալավերդիում ևս ցնցումներ զգացվել են, սակայն արդեն երեք բալ հզորությամբ։

Այս ցնցումները ոչ մի վնաս չեն պատճառել էպիկենտրոնում։ Ինչպես հայտնի է, երկրաշարժյան ցնցումները կրկնվելու միտումներ են ունենում, սակայն այս դեպքում ցնցումների կրկնության մասին նոր տեղեկություն դեռևս չի հաղորդվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: