Հրատապ. ԱՄՆ ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև

Արցախյան հարցի շուրջ ներկայիս զարգացումները որքան կախված են մարտի դաշտի զարգացումներից, նույնքան կախված են նաև միջազգային կառուցների և հզոր երկրների դիրքորոշումներից:

Հայկական կողմն ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի մակարդակով հայտարարել են, որ տնթացիկ իրադարձությունների ամենից ճիշտ ու վճռական որոշումը Արցախի Հանրապետության ճանաչումն է լինելու՝ կոչ անելով անհապաղ նախաձեռնել գործընթացներ դրա համար:

Ֆրանսիական և Իտալական մի շարք քաղաքներ արդեն իսկ ճանաչել են Արցախ Հանրապետությունը քաղաքային խորհուրդների մակարդակներով: Սա կարևոր հանգամանք է, սակայն բավարար չէ: Ֆրանսիական Սենատում որոշ սենատորներ պատրաստվում են ներկայացնել Արցախի ճանաչման հարցը:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև։ Բանաձևի թղթային տարբերակի պատճենը հանրայնացվել է համացանցում: Հանրայնացված փաստաթղթում նշվում է, որ Արցախը Հայաստանի մի մասն է և այն չպետք է տալ Ադրբեջանին, այլ հարկ է ճանաչել նրա անկախությունը:

Այս կարևոր նախաձեռնության հեղինակը պալատի անդամներից Գրեյս Նապոլիտանոն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: