Արուսյակ Մկրտչյանը, ով շատ ավելի հայտնի է դիջեյ Վակցինա անվամբ, անձնական անլուծելի հարցեր ունի, ինչի համար էլ ճարահատյալ որոշել է դիմել սոցցանցային հարթակների ընձեռած հնարավորությանը՝ օգնության խնդրանք ուղղելով բոլորին:
Արուսյանկը պատմել է, որ մի քանի օր շարունակ իր փոքրիկ տղայից չի կարողանում որևէ տեղեկություն ստանալ, իսկ պատճառը երեխայի հայրն է, ով փոքրիկին միջոց է դարձրել՝ Արուսյակին ցավ պատճառելու համար:
Արուսյակի հանրային խնդրանքի կոչին արդեն արձագանքել են շատերը: Ուշ երեկոյան նա գրել էր, որ ինքը տանն է, մյուս փոքրիկի՝ Վիկայի հետ է, ուստի չի կարողանում որևէ հեռախոսազանգի պատասխանել, քանի որ չի ցանկանում, որ աղջնակն իմանա եղբոր հետ կապված խնդրի մասին և անհանգստանա:
Արուսյակը նշել է, որ իմացել է որդու առողջական վիճակի վատացման մասին, ինչի պատճառով առավել անհանգիստ է. փոքրիկը սրտթափոցներ է ունեցել:
Արուսյանկը նշում է, որ տղայի հայրն իր տանը չէ, դուռը փակ է, իսկ կոնտակներն անհասանելի են:
Տարածելը խրախուսվում է ❗️Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը❗️Խնդրում եմ անդրադարձեք այս խնդրին, որ…
Опубликовано Arusik Mkrtchyan Понедельник, 7 сентября 2020 г.