ՊՆ մամլո խոսնակ Շ. Ստեփանյանն իր էջում տեղեկություն է տարածել այն մասին, որ այսօր արցախյան զինված ուժերին հաջողվել է նկատել հակառակորդի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարք, որը որոշ ժամանակ անց խոցվել է:
Այդպիսով հայկական ուժերը թույլ չեն մտեվլ թռչող սարքի մուքը մեր տարածք: ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել նմանօրինակ սահմանային մուտքի փորձերը, որոնք կանխվում են մեր կողմից մեծ հաջողությամբ և ճիշտ ժամանակին: Նմանատիպ սարքերը, ըստ հաղորդագրության, մեծ մասամբ հետախուզական նպատակներով են ուղարկվում:
Այս առիթով հայկական կողմը կրկին հորդորներ է հղում հակառակ կողմին՝ նրան զսպվածության կոչեր անելով:
Հայտնի է նաև, որ մեր արտգործնախարարը պատրաստվում է տեսակապով քննարկում ունենալ Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Նմանօրինակ ձևաչափով քննարկաման փորձ եղել է, իսկ այժմ դա պայմանավորված է իրավիճակային թելադրանքով: