Հրատապ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ

Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հանրայնացրեց խիստ կարևոր ու հրատապ տեղեկատվություն. հակառակորդը դարձյալ րոպեներ առաջ փորձել է նախորդ հարձակման սցենարով առաջ ընթանալ՝ թիրախավորելով «Անվախ» դիրքը:

Սակայն նրանց դա չի հաջողվել, ինչպես նախորդ անգամ: Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նրանք գործի են դրել իրենց սպեցնազը, որը հայկական կողմի պատասխան քայլերի արդյունքում հայտնվել է ծուղակում:

Շ. Ստեփանյանը նույնպես այս մասին տեղեկատվություն է հանրայնացրել՝ մանրամասնելով որոշ հանգամանքներ: Նշելով, որ հայկական կողմը հաջողությամբ ոչ միայն կանխել, այլև հետ է մղել առաջխաղացման փորձը՝ Շ. Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդ կողմը կրկին զգալի կորուստներ է ունեցել:

Մեր կողմից, հուրախություն բոլորիս, կորուստներ չեն գրանցվել: Իսկ հակառակորդ կողմը բացի կորուստները, ունի նաև զինծառայողներ, որոնք հայտնվել են շրջափակման ու ծուղակային վիճակի մեջ:

Ստորև Շ. Ստեփանյանի հանրայնացրած տեղեկատվական տեքստն է կցված:

Понравилась статья? Поделиться с друзьями: