Հրուշ Մնոյանը ցույց է տվել, թե ինչպես է ամուսնու հետ տղաներին դպրոց ուղեկցում. տեսանյութ

Գոռ Հակոբյանի տկինը՝ Հրուշ Մնոյանը, իր ինստագրամյան սթորիներում փոքրիկ ընտանեկան տեսանյութ է տեղադրել:

Նա կարճատև նկարահանում է իրականացրել սեպտեմբերի տասնհինգի առավոտվանից՝ այն կիսելով ինստագրամյան հետևորդների հետ:

Այդ առավոտյան նրա երկու որդիները դպրոց են գնում: Տղաները քաշելով տանում են դպրոցական պայուսակները, իսկ մայրիկի հարցին, թե ուրախ են արդյոք, որ դպրոց են գնում, պատասխան չեն տալիս, ինչին ի պատասխան մայրը ծիծաղում է:

Տղաների առջևից գնում է նրանց հայրը՝ Գոռ Հակոբյանը, ում ձեռքին ծաղիկների միանգամից մի քանի զամբյուղ կա: Զամբյուղները նախատեսված են տղաների ուսուցիչների համար:

Հիշեցնենք, որ զույգը սպասում է երրորդ բալիկին, որը դարձյալ տղա է լինելու: Երրորդ տղան պետք է լույս աշխարհ գա առաջիկա օրերին: Այդ մասին նախապես տեղեկացրել էր Գոռը:

Հ. Մնոյանի նկարահանած առավոտյան փոքրիկ ընտանեկան դրվագը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: