Համահայկական լոսանջելեսյան հավաքները համախմբել ու միավորել են տեղաբնակ շատ հայերի և ոչ միայն: Ոչ մի հայազգի չի կարողանում անմասն մնալ տեղի ունեցողից:
Հավաքի ժամանակ, ինչպես հասկանալի է դառնում առկա տեսագրություններից, թևածում է հայկական շունչը, հայրենասիրական ոգին: Տեղում են շատ հայտնի ու անհայտ հայորդիներ, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են ուժ ու նպաստ բերել հայրենի հողերի համար մղվող այս սրբազան պայքարին:
Տեղում է նաև Հարութ Փամբուկչյանը, ով իր ներկայությամբ ոչ միայն ոգևորում է ներկաներին, այլև հայրենասիարական կատարումներ է հնչեցնում՝ ոգևորելով բոլորին:
Լոսանջելեսյան հավաքի ժամանակ Ձախ Հարութը կատարել է հայկական օրհներգը, որը նվիրական է բոլոր հայերի համար: Նրա կատարման ժամանակ Լոս Անջելեսի երկնքում ծածանվել են հայկական դրոշներ, իսկ ներկաները ձայնակցել են սիրելի երգչին:
Հավաքի ժամանակ տեղի ունեցած այս հուզիչ ու ոգեշունչ պահը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: