Ձեզ ասում են գնում եք Մեղրի հանձնելու, դե հերքեք կամ հաստատեք

Սուրեն Սարգսյան․ լինելով «ոչ մի թիզական» նախորդները ընդամենը, անունը կար ամանունը չկար, դարձրին երկիրը բիզնես կենտրոն։ ՍՊԸ-ի կարգավիճակում էր երկիրը։ Էս մարդիկ ամենուր էին իրենց ներդրումներով ի շահ իրենց։ Ի՞նչն էր պակաս Լ․Պետրոսյանի ժամանակ՝ կադրային պոլիտիկան, որի պատճառով երկիրը ընկավ նախկինների ձեռքը։

Էս նորերը ազնվությունից խուսափեցին, չասեցին իրողություն ու թե ինչու չէինք կարող մարտնչել։ Ն․Փ․-ն ազնիվ չեղավ մեզ հետ։ Իր թիմում էլ եղան մարդիկ, որ եկան ալիքի վրա, Ն․Փ․-ի հեղինակության շնորհիվ։ Ջայլամի քաղաքականություն է զբաղեցնում բառիս բուն իմաստով։

Դուրս եկեք ասեք հասարակությանը․ գնում եմ բանակցության․ թողնում եք, որ սուտ ու փուչ կայքեր մոլեգնեն․ տղամարդավարի հերքեք։ Այո, ձեզ ձայն են տվել, դե արժանի ու տեր դարձրեք էդ քվեին։ Չեմ ասում համաձայնացրեք, տեղյակ պահեք։ Ուղղակիորեն ձեր տեսքով, ձեր անձով խոսեք։

Ձեզ ասում են գնում եք Մեղրի հանձնելու, դե հերքեք կամ հաստատեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: