«Ձեզ կոչել եք հորս ընկեր, բայց խանգարում եք…» ինչո՞ւ է բարկացել Էմմին

Էմմին իր սոցցանցային հարթակում հրապարակում է արել, որով դիմել է հայաստանյան արվեստագետներին ու ստեղծագործողներին:

Նա նրանց բոլորին հռետորական հարցում է արել՝ ցանկանալով իմանալ՝ արդյոք նրանք ունեն այնպիսի հեղինակային գործեր, որոնք իրենցից մեծ ջանք ու եռանդ են խլել:

Երգչուհու հրապարակումից պարզ է դառնում, որ նա սրտնեղել է որոշ արվեստագետների պահվածքից, ովքեր դեմ են արտահայտվել իր հոր՝ քանդակագործ, նկարիչ Դավիթ Բեջանյանի քանդված, գողացված քանդակը վերականգնելու մտահղացման առիթով:

Հիշեցնելով, որ որոշ մարդիկ ժամանակին իրենց հենց Դավիթի ընկերներն են համարել՝ Էմմին իր զարմանք է արտահայտում այն առիթով, որ նրանք դեմ են քանդված քանդակը վերակագնելու գաղափարին: Երգչուհուն զարմացնում է ոմանց չարացած լինելու հանգամանքը:

Երգչուհին իր ցավն ու վրդովմունքն արտահայտող հրապարակումը եզրափակել է այն մտքով ու համոզմունքով, որ կայացած արվեստագետներն իրենց ժամանակը չեն վատնում ընկերներին թիկունքից վատություն անելու համար, այլ նոր ստեղծագործությունների մտքերով են զբաղվում ու լցնում օրը:

Արվեստագետներ, ստեղծագործողներ, հեղինակներ, դիմում եմ ձեզ: Հարց. արդյո՞ք դուք ունեք գրված երգեր, ստեղծված քանդակներ,…

Опубликовано Emmy Среда, 26 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: