Ձեր ցավը տանեմ, հեսա սաղին չախ ենք տալու ու գանք տուն, բան չի մնացել. զինվորները՝ առաջնագծից

Հաշվի առնելով առաջին գծում գտնվող մեր թանկագին զինվորների ծնողների, մտերիմների և համայն հայության անհանգստությունը՝ պատկան մարմինները հոգ են տանում այն մասին, որ պրոֆեսիոնալ նկարահանող խմբի ներգրավմամբ ամեն օր առնվազն մեկ տեսանյութ պատրաստվի և հանրայնացվի:

Արդեն իսկ մի քանի տեսանյութեր հանրայնացվել են: Բոլոր նյութերի մեջ էլ երևում են, թե ինչ պայծառ ու հաստատակամ զինվորներ ու կամավորներ են կանգնած սահմանին:

Հերթական տեսանյութում զինվորներն ու կամավորները վերահաստատում են այն փաստը, որ իրենք անզիջում են հայրենի սահմանների անառիկությունը պահպանելու խնդրի հարցում:

Նրանք իրենց խոսքում ոչ միայն վստահ են ու չափազանց գիտակից, այլ նաև ոգևորող, հուսադրող ու տրամադրություն բարձրացնող: Նրանց աչքերի փայլն ու հաստատակամ խոսքը վստահեցնում են, որ առաջիկայում վերջնական հաղթանակը մերն է լինելու:

Առաջին գծում գտնվող մեր պայծառ զինծառայողների մասին պատմող ուշագրավ տեսանկարահանված նյութը, որը հանրայնացրել է Պաշտպանության նախարարությունը, ներկայացված է վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: