«Ձնամրրիկ». Գագիկ Սուրենյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Լինելով լայն մտահորիզոն ունեցող օդերևութաբան՝ Գ. Սուրենյանն ուշադրությամբ հետևում ու հրապարակում է ոչ միայն հայկական տարածաշրջանում գրանցված մթնոլորտային անոմալ դրսևորումները, այլև ամբողջ աշխարհի:

Հերթական ուշագրավ տեսանյութն Ավստրալիայից է: Օգոստոսյան այս շոգ օրերին, երբ աշխարհը պայքարում է հրդեհների դեմ, Ավստրալիայում ձյունամրրիկ է ու ցուրտ: Հրապարակված տեսանյութում ձյունամրրիկի ներքո թռչկոտում են մի խումբ կենգուրուներ: Հայտնի է, որ տեսանյութը նկարահանվել է օգոստոսի 11-ին:

Ուշագրավ տեսանյութը ստացել է նաև ուշագրավ մեկնաբանություներ: Հատկապես զվարճալի է ավագանու անդամ Լևոն Զաքարյանի հումորային հարցումն ու Գ. Սուրենյանի նույնքան հումորային պատասխանը:

Ավագանու անդամը լատինատառ հայերենով հարցրել է. «Սա դուք եք նկարել, պարոն Սուրենյան»: Լատինատառը և հարցի ոճը հուշում է, որ ավագանու անդամը կատակ է անում:

Գ. Սուրենյանն էլ նույն կատակով պատասխանել է. «Ոչ, Ավստրալիայի ավագանու անդամները»: Գ. Սուրենյանի հանրայնացրած ուշագրավ նյութը կարող եք դիտել ստորև:

Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ😀։ 11․08․2020

Опубликовано Gagik Surenyan Четверг, 13 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: