Ճակատ է մեկնում կամավորների հերթական ջոկատը. հուզիչ լուսանկարներ

Այսօր Երևանից դեպի Արցախյան ճակատ ճանապարհ ընկան կամավորների մի խումբ ներկայացուցիչներ:

Կամավորներին ճանապարհելու լուսանկարները հանրայնացրել է Արդարադատության նախարարության պաշտոնական սոցհարթակային էջը:

Այս լուսանկարները վերահրապարակելով՝ պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ դեպի Արցախյան ճակատ են գնում Քրեшկшտшրnղական ծառայության տղերքը:

Ինչպես երևում է լուսանկարներում, տղաներին դեպի ճակատ են ճանապարհում հոգևոր հայրեր, ինչպես նաև անձամբ Արդարադատության նախարար Ռ. Բադասյանը:

Լուսանկարներում երևում է նաև, որ տեղում միանգամից նշել են մեկնողներից մեկի ծննդյան տարեդարձը: Մեկնող կամավորը բոլորել է ծննդյան քսանվեցամյա հոբելյանը:

Լուսանկարներում երևում է, որ տղաները բավականին լավ տրամադրություն ունեն, իսկ Անի Սամսոնյանն իր հրապարակումն ավարտել է մեկնող տղաներին հաջողություն ու հաղթական վերադարձ է մաղթել:

Շատ օգտատերեր, միանալով Ա. Սամսոնյանի բարեմաղթանքին, տղաներին անփորձանք ու հաղթանակած վերադարձ են ցանկացել:

Համալրվող հայկական բանակն ունի մեծ ոգեշնչում և այս պայքարը հաղթանակով ավարտելու հնարավորություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: